Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն այսօր դառնում 31 տարեկան, ինչի առթիվ դուստրը՝ 19-ամյա Լաուրան, հուզիչ շնորհավորանք է գրել մայրիկի մասին։

«Ինչ հետաքրքիր ա, մամ..

Իրար հետ մեծացանք, իրար մեծացրեցինք...

Կյանքի դժվար ապտակները իրար ձեռք բռնած անցանք...

Ամեն փոքր ուրախությունն ու հաջողությունը միասին նշեցինք ..

Քանի՜ անգամ հիասթափություն ապրեցինք, բայց իրարից չհիասթափվեցինք ..

Իրար ընկեր եղանք, քույր  ԲԱՐեԿամ (բարին կամեցող)..

10 Տարի անցավ մեր հանդիպումից..

21 տարեկան «ջահել» աղջկանից դարձար էլեգանտ, հասուն կին։

Մա՜մ, քո մասին անվերջ կխոսեմ..

Կուզեի բոլորին պատմել քո նուրբ ու խոցելի տեսակի մասին..

Քո հուզական աշխարհի, քո անծայրածիր բարության....

Քո «արվեստոտ» հոգու մասին...

Քո կանացի շարժուձևի, խոսելաոճի մասին..

Քո խոսուն աչքերի...

Քո համաչափ դիմագծերի...

Քո հոգատարության, հանդուրժողականության մասին...

Մա՜մ, աշխարհին ուզում եմ պատմել քո մասին.. բայց ուզում եմ աշխարհից թաքցնել քեզ ու պահել մեզ...

Շնորհավոր ծնունդդ։  Ժպտա՛, երջանի՛կ ու առո՛ղջ եղիր, ծաղկի՛ր...Ես կո կողքին եմ...»,– գրել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել