Pastinfo.am-ը գրում է.

Մենք հունիսի 20-ի ընտրություններին գնում են հաղթելու և հաղթանակի դեպքում Գագիկ Ծառուկյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրելու հաստատակամությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Պատգամավորը նաև հայտնեց, որ ԲՀԿ-ում արդեն ավարտին են մոտենում նախընտրական ծրագրի մշակման աշխատանքները:
Իվետա Տոնոյանը վստահեցրեց, որ մայիսի 3-ին իրենք վարչապետւի թեկնածու չեն առաջադրելու և անակնկալներ չեն լինելու:

Անդրադառնալով ԲՀԿ-ի ընտրական ցուցակին, Տոնոյանն ասաց, որ դեռևս վերջնական կազմված չէ և աշխատանքները ընթացքի մեջ են:
Լրագրողի հարցին՝հնարավոր է իշխող ուժի հետ կոալիցիա կազմի ԲՀԿ-ն, Տոնոյանն ասաց, որ այս փուլում կոալիցիայի հարց չի քններակվել իրենց խմբակցությունում:

«Մենք գնում ենք ԱԺ-ում մեծամասնություն կազմելու և առավել մեծ վստահության քվե ձեռք բերելու ճանապարհով, բնականաբար, հնարավոր կոալիցիների հարց չենք քննարկել»,-ասաց Տոնոյանը:

Հարցին, որևէ դեպքում Նիկոլ Փաշինյանի հետ կհամագործակցի՞ ԲՀԿ-ն, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Մենք գնում ենք հաղթելու, իսկ թե որքան վստահության քվե Նիկոլ Փաշինյանը կհավաքի, պարզ չէ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել