Hraparak.am-ը գրում է.

Ազգային ժողովում արտահերթ նիստ է: 24-ժամյա ռեժիմով քննարկվում է «Իմ քայլի» ներկայացրած մի շարք օրենսգրքերում տարբեր հոդվածների փոփոխությունների փաթեթը, որով իբրև թե, խստացվելու է ազատ,արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը:

Եվ այս կարևոր փաթեթի քննարկումն անցկացվում է բառի բուն իմաստով դատարկ դահլիճում: Քննարկմանը ներկա չեն ոչ միայն ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները, այլ «Իմ քայլի» մեծ մասի: 83 հոգանոց իշխանական ֆրակցիայից դահլիճում ներկա է ընդամենը 10-12 հոգի: Փաստորեն, իրենք ևս լուրջ չեն վերաբերվում իրենց իսկ ներկայացրած նախագծերի փաթեթին, որ չեն բարեհաճում անգամ ներկա գտնվել քննարկմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել