Քչերն են տեղյակ, որ կրիայի որոշ տեսակներ ունակ են հաղթելու անգամ կոկորդիլոսներն ու օձերին։
Մատա-մատա
Մատա-մատա կրիաներն ապրում են Հարավային Ամերիկայի ջրերում։ Դրանք կյանքի ընթացքում մեծ չափսերի են հասնում. մարմնի երկարությունը հասնում է կես մետրի, իսկ քաշը՝ 15 կգ-ի։ Մարկանց համար այս կրիաները վտանգ չեն ներկայացնում։ Սնվում են կենդաին ձկներով և երկկենցաղներով։
Սակայն տեսքով դրանք կարող են վախեցնել այն մարդկանց, որոնք նախկինում չեն լսել այս կենդանատեսակի մասին։ Ունեն օձի նմանվող երկար պարանոց, որն անհրաժեշտ է ջրում գտնվելու ժամանակ ներշնչելու համար։
Մոլորակի ամենամեծ կրիան
«Կաշվե» այս կրիան ընտանիքում միակ տեսակն է, ինչպես նաև ամենախոշոր կրիան աշխարհում։ Ամենամեծ առանձնյակի մարմնի երկարությունը հասնում է 2,6 մ-ի։ Կշռում է գրեթե մեկ տոննա։
Հետաքրքրական է, որ այս տեսակը չունի ոսկրե պատյան։ Անվանումը պատահական չի ընտրված. կրիայի մարմինն իսկապես կաշվով է պատված։
Վայրի բնության մեջ այս կրիայի էգերից շատ քիչ է մնացել։ Պոպուլյացիայի կրճատման հիմնական պատճառը պլաստիկն է, որը կրիաները շփոթում են մեդուզաների հետ և կուլ տալիս։
Ամենաագրեսիվ կրիան
Բնության կանոնն այնպիսին է, որ ամենախոշոր և սարսափելի արտաքին ունեցող կրիաները ամենաանվնասն են։ Իսկ ահա ամենավտանգավոր կրիան ոչ այնքան մեծ չափսեր ունի։ Խոսքը կայմանյան կրիայի մասին է։
Կրիայի այս տեսակի ներկայացուցիչներն ունեն հսկայական գլուխ և դուրս եկած աչքեր։ Դրանց երախը մեծ է, իսկ ատամները՝ շատ սուր։ Թաթերը հզոր են։ Երբ կենդանուն բռնում են, նա ակտիվորեն դիմադրում է՝ պատյանից դուրս է բերում գլուխը և աջ ու ձախ խայթում։
Դիմացկուն են ցրտի նկատմամբ։ Երբեմն հնարավոր է նկատել, թե ինչպես են այս կրիաներն ակտիվորեն տեղաշարժվում սառույցի տակ։ Սնվում են կենդանի և մեռած ձկներով, հնարավոր բոլոր փոքր կենդանիներով, այդ թվում՝ լողացող թռչուններով։