«Անկեղծ ասած՝ շատ մարդիկ, հնարավոր է, հենց սկզբում զոհվեն։ Այնտեղ հասնելը հեշտ չի լինի», - հայտնել է Իլոն Մասկը՝ Xprize-ի ն տված հարցազրույցի ժամանակ խոսելով Մարսի գաղութացման մասին։

«Սակայն առաջին արշավանքներին կմասնակցեն միայն կամավորները։ Նրանք հրաշալի փորձ ձեռք կբերեն և անմոռանալի ճամփորդություն կունենան», - շեշտել է SpaceX-ի հիմնադիրը։

Առավել վաղ Իլոն Մասկը հայտնել էր, որ լիովին վստահ է, որ SpaceX-ը մարդկանց Մարս կհասցնի 2026 թվականին։ Այժմ ընկերությունը մշակում է բազմանգամյա կիրառման միջմոլորակային Starship տիեզերանավը՝ փորձարկելով տարատեսակ նախատիպեր։ Ի դեպ, փորձերից մի քանիսը պայթյուններով են ավարտվել։  

«Այո, հնարավոր է զոհեր լինեն։ Շատ անհարմարություններ են լինելու։ Սնունդն, ամենայն հավանականությամբ, որակյալ չի լինի։ Սակայն եթե Ձեզ գրավում են դժվարություններն ու վտանգները, ապա դեպի Մարս ճամփորդությունը հենց Ձեզ համար է նախատեսված», - ամփոփել է Իլոն Մասկը։

Մասկի այս խոսքերը մեկնաբանել է տիեզերագնաց, ՌԴ գիտությունների ակադեմիայի բժշկակենսաբանական խնդիրների ինստիտուտի փոխտնօրեն Օլեգ Կոտովը. «Այո, մահացու ելքերով թռիչքների ռիսկը չափազանց մեխ կլինի։ Դա օրինաչափություն է, սակայն հարկավոր է ամեն ինչ անել, որ այդ ռիսկը նվազագույնի հասցվի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել