Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Լուի Սահան կարծում է, որ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող էր հաջողությունների հասնել մանկունիանցիների կազմում։

«Նման ունակություններ ունեցող խաղացողը, ինչպիսին Քեյնն է, պիտի իր մակարդակն ամրացնի տիտղոսներով։ Այս տղան արժանի է գավաթներով նկարներ ունենալուն։Հաղթանակ առաջնությունում․ ահա թե ինչը քեզ կընդգրկի «Ոսկե Գնդակի» հավակնորդների ցանկում։ Քեյնը կարող է սիրել իր ակումբը, հավատարիմ լինել նրան, բայց արդյունքում նա պիտի ցանկանա խաղալ մի թիմում, որն ի զորու է պայքարել տիտղոսների համար։

Հավատում եմ, որ նման ակումբ կարող է լինել ՄՅՈՒ-ն։ Քեյնը 27 տարեկան է, առջևում դեռ 5 տարի ունի բարձր մակարդակով խաղալու համար։ Նրա ներկայությունը երաշխավորում է 30 գոլ ու մի շարք արդյունավետ փոխանցումներ»,- Սահայի խոսքերն է փոխանցում 888sport-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել