Armsport.am-ը գրում է․

ՉԼ կիսաեզրափակիչ առաջին խաղում «Ռեալը» ընդունում է «Չելսիին»։

Ինչպես տեղեկացնում է Opta-ն՝ մադրիդյան ակումբը պաշտոնական խաղերում 3 անգամ հանդիպել է լոնդոնցիներին, բայց ոչ մի անգամ չի կարողացել հաղթել նրանց։ Թիմերը 1970/71 մրցաշրջանում հանդիպել են ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների Գավաթի եզրափակչում․ առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի 1-1 հաշիվ, իսկ պատասխան խաղում «Չելսին» ավելի ուժեղ էր ու հաղթեց 2-1 հաշվով։ Թիմերը ևս մեկ անգամ հանդիպել են ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում 1198 թվականին, այն ժամանակ «Չելսին» հաղթել է նվազագույն հաշվով։

Հարկ է նշել, որ թիմերը հանդիպել են նաև ոչ պաշտոնական խաղերում։ Նրանք երկու անգամ մրցել են Չեմպիոնների միջազգային գավաթում, այն ժամանակ երկու անգամ էլ հաղթել են մադրիդցիները։ 2013-ին 3-1, իսկ 2016-ին՝ 3-2 հաշվով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել