Շատերդ, ամենայն հավանականությամբ, լսել եք կադրերի մասին, որոնք նկարահանվել են Ֆլորիդայում երկու տարի առաջ: Դրանցում երևում էր լուսավոր թռչող օբյեկտ, որը երկնքում էր: Այդ շրջանում մարդիկ պարբերաբար արտասովոր էռչող սարքեր են նկատում երկնքում: Վերջերս Պենտագոնը հաստատել է տվյալներն այն մասին, որ տարածքում իսկապես ՉԹՕ է եղել:

Նման դեպքի ականտես է Թրևիս Բելը: ՉԹՕ-ի թռիչքը երկնքում նա հաջողացրել է ֆիքսել տեսախցիկով: Ըստ Թրևիսի՝ առարկան նման էր այլոլորակայինների հսկայական թռչող ափսեի: Նրա հետ ամբողջությամբ համաձայնել է «այլմոլորակայինների հայտնի որսորդ» Սքոթ Սի Ուորինգը: Ահա լուսանկարները, որոնք նա արել է:

Ուորինգը լիովին վստահ է, որ այլմոլորակայիններն առաջին անգամը չէ, որ այցելում են Ֆլորիդա նահանգ: Ըստ նրա համոզման՝ նահանգում գաղտնի ռազմական բազա գոյություն ունի, որտեղ պարբերաբար այցելում են այլմոլորակայինները: Այդ բազան կարող է կապ ունենալ Պենտագոնի հետ և գտնվել ստորջրյա տարածքում՝ մինչև 5 կմ խորության վրա:

Ամենահետաքրքրականն այն է, որ նման տեսանյութերն ԱՄՆ-ի համար այլևս սովորական են: Պենտագոնը վերջերս հին տարիների հազվագյուտ կադրեր է հրապարակել, որոնցում երևում են ՉԹՕ-ներ: Դրան երկնքում են եղել 12 ժամ շարունակ: Կադրերն արվել են զինվորականների կողմից, որոնք վստահեցրել են, որ ինքնաթիռները նման թռիչքներ իրականացնել չեն կարող: Այս պատմությունների հիման վրա անգամ սերիալ է նկարահանվել:

ՉԹՕ-ի լուսանկարնեը կրկին արվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ծառայողների կողմից: Վերջիններս երկնքում նկատել են արտասովոր օբյեկտներ՝ նման բուրգերի և դրոնների: Պենտագոնն սկսել է ուսումնասիրել այս բոլոր պատմությունները, հավաքել ապացույցներ, որպեսզի ներկայացնի դրանք Կոնգրեսին: Պենտագոնը կարծում է, որ այս ամենն արտասովոր է և կարող է կապ ունենալ այլմոլորակայինների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել