Tert.am Լife-ը գրում է.

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն այս օրերին ընտանիքի հետ հանգստանում է Դուբայում, նրա հետ են նաև ծնողները՝ Սմբատն ու Նաիրան։ Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում դիմահարդարը ցույց է տվել, որ իրենք ոչ թե հյուրանոցում են, այլ վիլլայում, որտեղից ծովն ընդամենը մի քանի քայլ է հեռու։ Գոհարը նաև լուսանկարներ է հրապարակել որդու՝ 9 ամսական Գասպարի հետ։

Բացի այդ, դիմահարդարը հարցուպատասխան է կազմակերպել իր էջում, որի հետաքրքիր դրվագներն առանձնացրել է Tert.am Life-ը: Նրան հարցրել են, թե ի՞նչ չի կարելի հանդուրժել ամուսնության մեջ, իսկ Գոհարը պատասխանել է․ «Ես այս մասին շատ մտքեր ունեմ, բայց, կարծում եմ, ավելի վատ զգացում չկա, քան այն, երբ քեզ չեն սիրում և հարգում։ Գալիս է անտարբերություն, որը սպանում է»։

Հարցին, թե ե՞րբ է պատրաստվում անել մարմնի պլաստիկ երկրորդ վիրահատությունը, նա պատասխանել է՝ աշնանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել