Այս նամակը «Բլոգ Նյուզի» խմբագրություն է ուղարկել մեր ընթերցողներից մեկը, ով ցանկացավ գաղտնի մնալ:
«Կարգն ա տենց»...
Ընդունվեցի աշխատանքի «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում։ Ինչպես կարգն է, ստացա համազգեստ և ներկա ստանալու անցաքարտ։ Ամեն մի չնչին բանի համար տուգանում էին աշխատողներին` առանց խղճի խայթ զգալու, չմտածելով այն մասին, որ նրանցից յուրաքանչյուրը աշխատում է մի երկու կոպեկ գումար վաստակելու նպատակով։ Թալանում էին անխնա։ Դա էլ քիչ էր, աշխատողներին վերաբերվում էին որպես ստրուկի։ «Գաղութային պայմաններին» չդիմանալով` որոշեցի դուրս գալ աշխատանքից։ Ինչպես կարգն է, դուրս գալուց պետք է հետ հանձնեի համազգեստն ու անցաքարտը, բայց.... Բայց վերջնահաշվարկ ստանալուց ինձանից գանձեցին 4000 դրամ գումար՝ 3500 համազգեստի և 500 անցաքարտի համար։ Հարցիս, թե ինչու՞ պետք է վերադարձնեմ համազգեստն ու անցաքարտը, չէ՞ որ ես դրանց համար գումար եմ վճարել, պատասխան ստացա, որ կարգն ա տենց։ Ես մի բառ կավելացնեմ` հարստանալու կարգն ա տենց, պարոն Ալեքսանյան, հարստանալու՜...



