Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալը» Թվիթերի իր էջում ներկայացրել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Չելսիի» հետ առաջին խաղի համար։

Առաջիկա խաղում Զիդանի թիմին չի կարողանա օգնել կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Ընդհանուր առմամբ «Ռեալի» հայտացուցակում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Դարպասապահներ․ Կուրտուա, Լունին, Ալտուբե,

Պաշտպաններ․ Կարվախալ, Միլիտաո, Վարան, Նաչո, Մարսելո, Օդրիոսոլա, Միգել,

Կիսապաշտպաններ․ Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Իսկո, Արիբաս, Բլանկո,

Հարձակվողներ․ Ազար, Բենզեմա,Ասենսիո,Վինիսիուս, Մարիանո, Ռոդրիգո։

«Ռեալ»-«Չելսի» հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին Մադրիդի «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել