News.am-ը գրում է.

Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Ադրբեջանի հայտարարությունները չդառնան իրականություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, «Ծիծեռնակաբերդում» ելույթի ժամանակ  NEWS.am-ի հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«Այսօր ամրապնդված է և Հայաստանի սահմանները, և Արցախում արվում է ամեն ինչ, որպեսզի ապահովենք ռազմական անվտանգություն։ Պաշտպանության նախարարության կայքում ամեն օր հայտարարություն է արվում, թե ինչ վիճակ է սահմաններում։

Նախարարի խոսքով՝ Սյունիքում կրակոցներ կան, բայց դրանք նպատակաուղղված չեն․ «Դրա  վառ ապացույցը, որ մենք չորս ամսվա մեջ չենք ունեցել հակառակորդի կրակոցներից վիրավորներ»։

Հարցին, թե մեր բանակը պատրաստ է հնարավոր ռազմական գործողությունների, նախարարը պատասխանեց․ «Այո»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել