Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին ամիսներին ոստիկանության Գեղարքունիքի մարզային  վարչությունում՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ. մարզի տարածքային ոստիկանության բաժիններում՝ բաժինների պետերի գլխավորությամբ, շարունակում են  «Զինանոց-2021»  համալիր կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հայտնաբերել  մեծ քանակի զենք-զինամթերք:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ  Շամշյանը, երեկ՝ ապրիլի 22-ին,  ոստիկանության Մարտունու բաժնի ՊՊԾ ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 58-ամյա  Հովսեփ Մալխասյանը կամովին Մարտունու ոստիկանություն է հանձնել 1 հատ թմբուկավոր ինքաշեն ատրճանակ և 18 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ:

Վերջինս հայտնել է, որ  այն պատկանել է իր հանգուցյալ հորը և այն հայտնաբերել է տանը՝ մաքրման աշխատանքներ կատարելիս:

Նույն ոստիկանություն համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Մհեր Սերգեյանը կամովին  հանձնել 1 հատ թմբուկավոր ատրճանակ, 6 հատ  5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ով հայտնել է, որ այն պատկանել է իր հանգուցյալ պապուն և այն հայտնաբերել է բնակարանի նկուղը մաքրելու ժամանակ:

Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնում նյութեր են նախապատրաստվում:  

«Զինանոց-2021»  համալիր կանխարգելիչ միջոցառումների  արդյունքում ոստիկանության Վարդենիսի բաժին է ահազանգել Գեղարքունիքի  մարզի բնակիչ, 55-ամյա Ռոբերտ Հակոբյանը և հայտնել, որ Ծովակ գյուղի «Գիլի» կոչվող տարածքում արկ է գտել:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Ա. Մկրտչյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմեն Գասպարյանը:

Ոստիկանները Ծովակ գյուղի մոտ՝ 3 կմ հեռավորության վրա՝ «Գիլի» կոչվող տարածքում, հայտնաբերել են 2020 թ-ի աշնանը տեղի ունեցած պատերազմի  ժամանակվանից մնացած հակաօդային «ՕՍԱ ՕԿԱՅԻ» չպայթած, ամբողջական վիճակում գտնվող մարտագլխիկ:

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ մարտագլխիկը հետագայում անվնաս եղանակով ոչնչացնելու համար ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի սակրավորները:

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում նախապատրաստված նյութերը փախանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել