Armsport.am-ը գրում է․

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Ֆլումինենսեի» հարձակվող Կեյկիի հետ պայմանագիր ստորագրելու մասին:

17-ամյա հարձակվողը մինչև մրցաշրջանի ավարտը կխաղա «Ֆլումինենսեի» կազմում, իսկ հետո կմիանա «քաղաքաբնակներին»:

Ըստ ասեկոսեների, հարձակվողի տրանսֆերի դիմաց կվճարվի 12 մլն եվրո ու կստորագրվի 5-ամյա պայմանագիր:

2021 թ-ին անցկացրած 9 խաղում Կեյկին դարձել է 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել