Tert.amLife-ը գրում է

Երգիչ Արամեի կինը՝ Աննա Թովմասյանն ու երեխաները նկարահանվել են նրա նոր՝ «Ես ու դու» տեսահոլովակում։

Երգչի պրոդյուսեր Սյոմա Կոդաբաշյանը, որը նաև տեսահոլովակի ռեժիսորն է, նկարահանման հրապարակից լուսանկարներ է տրամադրել Tert.am Life–ին ու մանրամասներ պատմել։

Արամեի տեսահոլովակում լսարանն առաջին անգամ կտեսնի նրա երկու երեխային՝ Աննա Մարիային և Մարտինին։ Երգիչի դուստրը շուտով կդառնա 4 ամսական, որդին 1 տարեկան 4 ամսական է, սակայն այս ամբողջ ընթացքում Արամեն ցույց չի տվել երեխաների դեմքերը։ Սյոման ասաց, որ նկարահանման հրապարակում փոքրիկներին քողարկված չեն ներկայացրել, հանդիսատեսը փոքրիկներին կտեսնի տեսահոլովակում։ 

«Տեսահոլովակում ներկայացված են ընտանեկան տարբեր դրվագներ, 2 տեսարանում նկարահանվել են նաև երեխաները, մյուս տեսարաններում Արամեն և Աննան են»,– ասաց նա, ապա հավելեց, որ «Ես ու դու»–ն Արամեի և Աննայի զուգերգը չէ, միայն Արամեն է երգում։

«Երբ 1 տարի առաջ լսեցի երգը, Արամեին առաջարկեցի իր ընտանեկան տեսահոլովակ նկարահանել, ժամանակ խնդրեց, որպեսզի մտածի։ Աննայի հետ խորհրդակցելուց հետո համաձայնեց, սակայն համավարակով պայմանավորված նկարահանումները հետաձգվեցին։ Այս շրջանում նկարահանեցինք, քանի որ ժամանակ կար, բայց տեսահոլովակը կներկայացնենք մոտ երկու ամսից, որովհետև Արամեն նոր է տեսահոլովակ թողարկել»,– ասաց պրոդյուսերը։

Երգիչը տեսահոլովակով էր ներկայացրել նաև կնոջ առաջին հղիությունը։ Մինչև այդ թեմայի վերաբերյալ որևէ քննարկման և հրապարակման նա չէր արձագանքում։ Դիտարկմանը, որ այս գործոնը կրկնապատկում է մարդկանց հետաքրքրությունը աշխատանքի հանդեպ, Սյոման պատասխանեց․ «Մենք միան ուրախ ենք, եթե կրկնապատկում է։ Աննայի հղիությունը տեսահոլովակով ներկայացնելը ևս մեր պատասխանն էր մարդկանց հարցերին, քանի որ այդ շրջանում շատ էին քննարկում Աննայի հղիության լուրը»։

մբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել