Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դեռևս անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ, ով հայտնել է, որ ինքը գտնվում է Երևան քաղաքի «Փակ շուկայի» դիմաց՝ ժողովրդին հայտնի «Կապույտ մզկիթի» մոտ, որտեղ ահաբեկչություն է կատարելու։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻն ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբ, ինչպես նաև ոստիկանության Կենտրոնական  բաժնի օպերատիվ խումբը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգողը ներկայացել է, որ ինքն ազգությամբ չեչեն է։

Այս պահին փրկարարներն ու ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ԱԻՆ-ի կինոլոգները։

Տեղում են նաև ԱԻն ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի փրկարարները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել