Tert.am Լife-ը գրում է.

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր ֆոտոշարք ունի, որն Ինստագրամի իր էջում ներկայացնելուց հետո նաև անկեղծ հարցուպատասխան է կազմակերպել՝ անդրադառնալով նաև անձնական բնույթի հարցերին։ Դերասան Ալեքսանդր Բաբասյանի հետ ամուսնալուծությունից մեկուկես տարի հետո Լիլիթին ամենահաճախ տրվող հարցերը անձնական կյանքի մասին են։

Tert.am Life–ն առանձնացրել է ամենահետաքրքիր հարցերն ու պատասխանները։

Հարցին՝ հավատո՞ւմ է, որ տղամարդը կարող է անմնացորդ սիրել, Լիլիթը պատասխանել է․ «Այո։ Առհասարակ, ես վստահ եմ, որ ում կյանքում ես եղել, ինձ հաստատ չեն մոռանա»։

Լիլիթից նաև հետաքրքրվել են՝ իսկապե՞ս չի ների դավաճանությունը։ «Այլևս երբեք։ Ես չեմ կարող հասկանալ՝ ինչպես կարելի է դավաճանել հոգին։ Չէ՞ որ խնդիրը ոչ թե ֆիզիկական, այլ հոգևոր դավաճանության մասին է։ Ես գիտեմ, որ իմ մեջ կա ամեն ինչ, որպեսզի երջանկացնեմ տղամարդուն։ Եթե ես սիրում եմ, ապա իմ սերը ֆանատիկ է։ Ես ապրում և շնչում եմ այդ սիրով։ Մի՞թե արժե ինձ կորցնել»,– գրել է սննդաբանը։

Նա նաև նշել է, որ հավատում է, որ տղամարդը կարող է անկեղծ սիրով սիրել կնոջը և չդավաճանել․ «Երբ Աստված փակում է մի դուռը, բացում է մյուսը։ Ինչ–որ մեկի համար դու կարող ես դառնալ ամեն ինչ, և նա երբեք չի դավաճանի ու չի նեղացնի քեզ»։

Լիլիթն անկեղծացել է, որ հարաբերությունների մեջ շատ հնարավորություններ է տալիս դիմացինին․ «Ես պատկանում եմ այն մարդկանց թվին, որոնք շատ հնարավորություններ են տալիս։ Ուղղակի եթե ես պայթեմ, դա վերջն է»։

Մի քանի հարց է հնչել նաև նոր հարաբերություններ ունենալու մասին, արդյոք չի վախենա որևէ մեկին կրկին վստահել։ Լիլիթը նշել է, որ իր կյանքում  փոփոխություններ կլինեն միայն ընտանիք կազմելու նպատակով։ Եթե ինչ–որ մեկը լինի, լսարանը կիմանա այդ մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել