Tert.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանության է արժանացրել շաքարավազի առանց մաքսի ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք մայիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալութունը՝ մեջբերելով կառույցի հաղորդագրութունը:

«Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովը որոշում է կայացրել մաքսային արտոնություն տրամադրել՝ 2021 թվականի մայիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակատվածում շաքարի առանց մաքսի ներկրման տեսքով: Ներկրման մաքսատուրքից ազատվում է ոչ ավել, քան 22 400 տոննա ծավալով Հայաստանի Հանրապետություն ներկրվող շաքարավազը, ինչպես նաև Ղազախստանի Հնարապետություն՝ ոչ ավել, քան 134 400 տոննա, Ղրղզստանի Հանրապետություն՝ ոչ ավել, քան 40 000 տոննա, Ռուսաստանի Դաշնություն՝ ոչ ավել, քան 350 000 տոննա ծավալով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել