Tert.am-ը գրում է.

Հայտնի է, թե արցախյան պատերազմի ավարտից հետո ինչ են ասել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի մասնակիցները, բայց չգիտենք, թե արդյոք եղել են նաև բանավոր պայմանավորվածություններ, և թե արդյոք բանակցությունները շարունակվում են։

Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց բանակցային գործի մասնագետ  (CMPartners, Քեմբրիջ, ԱՄՆ) Արթուր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով համաձայնագրի ստորագրումից հետո ստեղծված իրավիճակին։

«Ըստ երևույթին, բանակցությունները շարունակվում են փակ խողովակներով, որովհետև, համաձայնագրի բոլոր կետերը չեն, որ իրականացվել են։ Եթե դրանք դիտարկենք, կտեսնենք, որ օրինակ՝ գերիների փոխանակման մասին կետը դեռևս չի իրականացվել, և ադրբեջանական կողմը գտել է հնարավորություն՝ չիրականացնել այդ կետը և պահանջել, որ այլ կետ իրականացվի, այսինքն՝ որ ստանա Մեղրիի միջանցք և այլն։ Հայկական կողմն էլ պնդում է, որ պետք է բացվեն բոլոր կոմունիկացիները»,- ասաց նա՝ նկատելով, որ կողմերը համաձայնության չեն գալիս հիմա։

Ադրբեջանական կողմն, ըստ մասնագետի, պատանդներին որպես լծակ է պահում իր ձեռքում, որ իրականացվեն իր պահանջները, ասում է, որ եթե, օրինակ՝ միջանցքը չբացենք, ապա նա գերիներին չի վերադարձնի, եթե պետք լինի, նաև ուժով կարող է լուծել Զանգեզուրի հարցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել