Tert.am-ը գրում է.

Հայաստանի վերջին հարյուրամյակում մեկ անգամ արդեն ՀՀ փրկության ուղու սկիզբը Սյունիքով է դրվել, որը բերել է Հանրապետության փրկության: Համոզում ունեմ, որ ՀՀ երրորդ Հանրապետութւան փրկության ճանապարհի սկիզբը նույնպես Սյունիքից կսկսվի, սյունեցու մեղրեցու տեսակը չի հանդուժի ան, ինչ տեղի է ունենում Հանրապետության ներսում: Այսօր ի աջակցություն Սյունիքում  ձերբակալվածների կայացած հանրահավաքի ժամանակ ասաց բժիշկ- վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը:

«Պնդել, թե սյունեցիների և մեղրեցիների ըմբոստությունը որևէ մեկի կողմից կազմակերպված կամ հրահրված է, պարզապես նշանակում է չճանաչել մեղրեցուն և սյունեցուն: Խորհուրդ կտամ այն մարդկանց, որոնք նման անհեթեթ պնդումներ են անում, պարզապես գնան և ապրեն Մեղրիում, նրանց հետ հաց կիսեն, և իրենց համար պարզ կլինի, որ նրանց արագ հրահրել ինչ-որ բան անելու նպատակով հնարավոր չէ, սյունեցիները շատ ինքնաբավ, սեփական կարծիք ու դիրքորոշում ունեցող մարդիկ են: Ճանաչելով իրենց կասեմ՝ շատ վատ վերջաբան է ունենալու այն իշխանությունը, որը սյունեցու համբերության բաժակը լցրել է, սյունեցին՝ խաղաղությամբ լինի, արյունով, զենքով, թե երգուպարով, ինքն իր հայրենիքը փրկելու և իր հայրենիքի ազատագրմանը հասնելու է, սա ասում եմ շատ պատասխանատու կերպով՝ որպես մարդ, որը 9 տարի ապրել է իրենց հետ»,- ընդգծեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել