Tert.am-ը գրում է.

Սյունիքի երեկվա դեպքերը պատժվում են օրենքով և պետք չէ համեմատականներ տանել 2018 թվականի հեղափոխության հետ, մեր նման հանդուրժող իշխանությանը այսօր ասում եք, որ բիրտ ուժ է գործադրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Վերջին դրվագները ցույց տվեցին, որ մի բան էլ ավել ունենք Սյունիքում պատշաճ ձայներ հավաքելու համար, այս դրսևորումը, որը երեկ տեղի ունեցավ պարտվողի վարքագիծ է, և եթե նրանք վստահ են, որ ընտրություններում հաղթելու են, ապա հանգիստ կգնան ընտրությունների»,- ասաց Հրաչյա Հակոբյանը:

Նա նաև նշեց՝ մյուս քաղաքական ուժերը, տեսնում են, որ արտահերթ ընտրություններում պարտություն են կրելու, այդ իսկ պատճառով նման քայլերի են դիմում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել