Armsport.am-ը գրում է.
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է այն հետևանքների մասին, որոնք սպասում են Եվրոպայի Սուպերլիգայի հիմնադիր ակումբներին՝ մրցաշարի մեկնարկի գաղափարի ձախողումից հետո:
«Մենք կխոսենք ֆուտբոլի մասին, բայց միայն ես կորոշեմ, թե ով է նստելու կողքիս հանդիպումների ժամանակ: Այնպես որ, ես ինչ-որ մեկին մի փոքր հեռու կնստացնեմ։
Եթե այս ակումբները կրկին ցանկանան մասնակցել մեր հովանու ներքո անցկացվող մրցաշարերի, ապա նրանք ստիպված կլինեն ավելի մոտ լինել մեզ: Մենք կգնահատենք կատարվածը, բայց չեմ ուզում մանրամասնել, քանի որ մենք դեռ քննարկում ենք իրավիճակը մեր փաստաբանների հետ:
Ես ուզում եմ ասել, որ անգլիական ակումբները շատ լավ որոշում են կայացրել, և մենք դա հաշվի կառնենք: Նրանք ընդունեցին իրենց սխալը և հասկացան, որ սխալ են գործել: Բոլորս էլ սխալներ ենք թույլ տալիս:
Նայեք Մյունխենի «Բավարիային». նրանք պարտք չունեն և հաղթել են Չեմպիոնների լիգան: Ես անընդհատ կապի մեջ էի «Բավարիայի» խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեի և «Բորուսիայի» ղեկավար Հանս-Յոահիմ Վատցկեի հետ:
Նրանք ինձ շատ օգնեցին, ինչպես և ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայֆին, որը, տրամաբանորեն, պետք է դառնար Սուպերլիգայի առաջին մասնակիցներից մեկը», – մեջբերում է Չեֆերինին Football Italia-ն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել