Tert.am-ը գրում է.

Մեծ հաշվով այս ձերբակալումները անակնկալ չէին, քանի որ վարչապետը մարզպետարանում նստած ուղիղ ցուցում էր տալիս, որ պետք է հրապարակային կերպով պատժվեն այն մարդիկ, ովքեր այդ ակցիաներին մասնակցել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Սյունիքում երեկվա ակցիաներից հետո սյունեցիների ձերբակալություններին:

«Անհասկանալի է, թե ինչու է Մեղրու քաղաքապետը այդ գործընթացով անցնում, բայց ըստ էության՝ սա քաղաքական հաշվեհարդար է, քանի որ իրավական մասով սա ուղղակի փուչիկ է: Մեղրու համայնքապետին ձերբակալել են խուլիգանության հոդվածով, այնինչ նա ընդամենը իջել է քաղաքացիների մոտ, որովհետև չէր կարող անտարբեր նստել տանը և չհասկանար, թե ինչ է կատարվում, համաքաղաքացիները ինչ են անում, փորձել է հանդարտեցնել և թույլ չտալ՝ բախումներ լինեն, դրա համար բերման են ենթարկում»,- ասաց Աննա Գրիգորյանը:

Պատգամավորը նաև անդրադարձավ իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանի հայտարարություններին, որ սյունեցիները պետք է պատժվեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել