ԱՄՆ-ում կա մի արտասովոր անտառ, որտեղ ծառերը հետաքրքիր ձևով են հատված. այն հիշեցնում է շախմատի տախտակ։

Ամերիկյան Այդահո նահանգում գտնվող անտառում զանգվածային ծառահատում է տեղի ունեցել երկու հարյուրամյակ առաջ։ Ամերիկյան ընկերություններից մեկն իրավունք է ստացել Փրիսթ գետի ափերին գտնվող տարածքի ծառերը հատելու, սակայն պայմանով, որ անտառը մասնակիորեն կհատվի։ Ընկերության ղեկավարությունը պարտավորվել է հետևել պայմանագրի բոլոր պայմաններին։ Արդյունքում գետի շուրջ ձևավորվել է «նախշերով անտառ», որը տարվա ձմեռային եղանակին շախմատի տախտակ է հիշեցնում։

Առաջին անգամ Այդահոյի ձեռագործ անոմալիան նկատել են անօդաչու թռչող սարքերով արված լուսանկարներում։ Համաձայն վերոնշյալ պայմանագրի կետերի՝ ընկերության կողմից երկաթուղային գծեր կառուցելու համար պետք է անձեռնմխելի մնար յուրաքանչյուր քառակուսի մղոնը, այսինքն՝ անտառի մոտ 2,6 քկմ-ն։

Անտառահատումը շարունակվել է մինչև 1968 թվականը, որից հետո գետն ստացել է Ամերիկայի բնական ժառանգության կարգավիճակ, և հատումը դադարեցվել է։

Անտառահատման նման եղանակը թույլ է տալիս խուսափել տարածքի մերկացումից։ Չհատված ծառերը շարունակում են իրենց գործառույթներն իրականացնել և օգուտ տալ մոլորակին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել