Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի երկու հետախուզական ինքնաթիռ, ինչպես նաև ԱՄՆ ռազմավարական անօդաչու թռչող սարքը երկարաժամ թռիչք են իրականացրել Ղրիմի մերձակայքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով «Интерфакс-ը»:

Լրատվամիջոցն իր հերթին հղում է արել օտարերկրյա դիտորդների տվյալներին: Նրանց խոսքով ՝ հետախուզությունն իրականացվել է այդ թվում՝ դեպի թերակղզու հարավ, որտեղ ուժի մեջ են Ռուսաստանի կողմից սահմանված թռիչքային սահմանափակումները:

Երկնքում երևացել են ամերիկյան P-8A Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռը, ԱՄՆ RQ-4B Global Hawk հետախուզական անօդաչու թռչող սարքը և Մեծ Բրիտանիայի RC-135W ռադիոէլեկտրոնային հետախուզական ինքնաթիռը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել