News.am-ը գրում է․

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել միջուկային զենքի հարցով բանակցություններ սկսել Հյուսիսային Կորեայի հետ :

New York Times-ի հետ զրույցում նա ենթադրել է, որ ԱՄՆ նախագահին անհրաժեշտ է ուղիղ փոխգործակցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, այլ ոչ թե ապամիջուկայնացման մասին բանակցությունները փոխանցել ավելի ցածր մակարդակի պաշտոնյաների:

Չժե Ինի համառությունը Հյուսիսային Կորեայի նկատմամբ ուղի է հարթել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ՝ 2018 թվականի հունիսին Սինգապուրում գագաթաժողովի անցկացման համար: Նա հույս է ներշնչել, որ Փհենյանը կարող է համոզել հրաժարվել միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռների ստեղծման իր ծրագրերից, որոնք սպառնում են Հարավային Կորեային, Ճապոնիային եւ ԱՄՆ-ին:

Չնայած նրան, որ Կիմն այդ հանդիպումից հետո սառեցրել է միջուկային եւ հրթիռային փորձարկումները՝ Թրամփը վատ է արձագանքել, եւ, Չժե Ինի խոսքով, ոչ մի կոնկրետ բան տեղի չի ունեցել՝ չնայած երկրորդ գագաթաժողովին:

Նա ԱՄՆ-ին եւ Հյուսիսային Կորեային կոչ է արել «փոխվստահության ճանապարհային քարտեզ» մշակել՝ ապամիջուկայնացման վերջնակետի հասնելու համար:    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել