Սյունիք կատարած այցի ընթացքում դեսպան Թրեյսին հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և համայնքների ղեկավարներ Մխիթար Զաքարյանին (Մեղրի), Առուշ Առուշանյանին (Գորիս) և Արթուր Սարգսյանին (Սիսիան): Սյունիքի մարզն ամենաշատն է տուժել համավարակի ու պատերազմի կրկնակի հարվածներից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

«Մարզպետն ու համայնքների ղեկավարները դեսպանին ավելի մանրամասն ներկայացրին իրավիճակը և քննարկեցին պատերազմի հետևանքով տեղահանվածներին ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության տրամադրումը: Դեսպան Թրեյսին հայ պաշտոնյաների հետ զրույցում նաև անդրադարձավ մարզի զարգացմանն ուղղված ԱՄՆ շարունակական աջակցությանը»,- ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել