Սյունիքում վարչապետի խորհրդակցության կադրերն ու երկխոսությունը ուժային կառույցների տարբեր կալիբրի դեմքերի հետ շատ տհաճ տպավորություն թողեցին։
Չեմ կասկածում, որ «գործ կարելու», ասֆալտային տեսարաններ նկարելու նիկոլական դերակատարները չեն գիտակցում, որ իրենց կողմից ձեռնարկվող ցանկացած ապօրինություն ավտոմատ կերպով իրենց է փոխանցելու, մարզի տարբեր քաղաքներում, Փաշինյանի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունները, հայհոյանքները։
Չեմ ուզում մտածել, որ մեր երկրում անիքնասերների, պղծվածների, դավաճանների այդքան մեծ խմբավորում կա։
Սյունիքում բռնաճնշումների, կոշտ միջոցների գնացողները պետք է գիտակցեն՝ Նիկոլին անձնական ծառայություններ մատուցողները, ապօրինի հրամաններ արձակողներն ու կատարողները հավասար պատասխանատվություն են կրելու երկիրը ողբերգական կետի հասցնելու, հայրենիք հանձնելու և հազարավոր զոհված պաշտպանների ճակատագրի համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել