Tert.am-ը գրում է.

Այս իշխանությունը կիրառում է անընդունելի գործելակերպ՝ մարզերում աշակերտներին և ուսուցիչներին ստիպում է շարվել և ծափահարել իրեն, նրանք ամոթալի ձևով կառչել են իշխանությունից. ամոթի ինստիտուտը կորել է, այս իշխանությունը չունի մեղքի զգացում, աթոռից կառչելու մոլուցքն անգերազանցելի է, դա կտապալի մեր պետականությունը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

«Բոլորս զգում ենք վտանգը, դա շատ տխուր փաստ է: Կրթությունն ազգային անվտանգության հիմքն է, բանալին: Քաղաքացիները պետք է արժանապատիվ լինեն, քննադատական մտածողություն ունենան: Ազգային անվտանգության ռազմավարությունում նույնիսկ կրթություն բառը չկա: Բնակչության 70 տոկոսը մեկ քաղաքական ուժի է ընտրել, դա մտահոգիչ է, 50 տոկոսից չպետք է անցներ, չի կարող խորհրդարանում մեծամասնությունը մեկ քաղաքական ուժ լինել, արդյունքը տեսնում ենք»,- ասել է Բախշյանը:                                        

Ըստ Բախշյանի՝ խորհրդարանում պետք է ապահովել քաղաքական ուժերի բազմազանություն, բայց նվազագույն շեմը շատ կուսակցությունների թույլ չի տալիս անցնել ԱԺ. «Այս իշխանությունը նախկինների բոլոր վատ սովորույթները կատարելագործեց, այն դեպքում, երբ խոսում էր մեծ արժեքներից, արդարությունից: Բուհերի հոգաբարձուների խորհուրդները մատնված են անգործության, դրանք ձևական բնույթ ունեցող մարմիններ են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել