Hraparak.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ լքեց Ագարակ քաղաքը, որտեղ քայլում էր փողոցում և լսում իր հասցեին տարբեր բնույթի, գերսարսափելի հայհոյանքներ, ողջ ընթացքում Փաշինյանը քայլում էր «թուրք», «կապիտուլյանտ», «դավաճան» վանկարկումների և տարաբնույթ սեռական հայհոյանքների ներքո։

Ի վերջո Փաշինյանը նստեց մեքենան և հեռացավ, սակայն ագարակցիներին սա էլ չհանգստացրեց, «Գնա Սյունիքից»,- բղավում էին նրան, ապա նրանցից մեկը հայտարարեց՝ «Ժողովուրդ ջան, հետևից գնում ենք»։

Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանի հաջորդ նախատեսված կանգառը Մեղրին է։

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը գաղտնի այցով մեկնել էր Սյունիք, համեմատաբար ավելի մեղմ են վարչապետին դիմավորել Գորիսում, Շուռնուխում․ պարզապես չեն մոտեցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել