Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ ապրիլի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 23:10 սահմաններում Սարդարապատ-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կմ-ում՝ Սարդարապատ գյուղի վարչական տարածքում, բախվել են  Սարդարապատ գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Գոռ Հակոբյանի վարած Mercedes մակնիշի 13 ԼՕ 137  և 37-ամյա Արտյոմ Աբելյանի վարած Range Rover մակնիշի X 881 BX 777 համարանիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի  տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Բ․ Կիրակոսյանի որոշամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզել են՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Գ․ Հակոբյանը մահացել է, իսկ Ա․ Աբելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Վթարի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին. «Նշված հատվածում, ցանկանում ենք, որպեսզի տեղադրվեն  կամ արագաչափ, կամ  արհեստական անհարթություններ, ինչը զսպաշապիկ կլինի որոշ «վայ» վարորդների համար, ովքեր ավտոմեքենաներն այնպես են վարում, որ նույնիսկ կնախանձի Շումախերը։

Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նշված հատվածում տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, ու մեր խնդրանքն է, որպեսզի պատկան մարմինները այդ խնդիրը լուծեն։ Այդ փողոցով ոչ միայն ավագ սերնդի ներկայացուցիչներ են անցնում, այլ նաև երեխաներ, և խնդրում ենք, որպեսզի այդ խնդիրը լուծեն, ինչը մեծ լավություն կլինի բնակիչներիս, հակառակ դեպքում, եթե արագաչափ կամ արհեստական անհարթությունները չտեղադրեն, վթարները կշարունակվեն»։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել