«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարագրում հայտնաբերած խախտումների վերաբերյալ օրերս ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել։

Հանձնաժողովն արձանագրել է, որ պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, այսինքն՝ մինչ պաշտոն զբաղեցնելը նա այլ եկամուտ է ունեցել, իսկ դրանից հետո աճը եղել է չհիմնավորված, ինչն էլ կասկած է առաջացրել։

Դատախազության խոսնակը հաստատեց մեր տեղեկությունը, սակայն հավելյալ ինֆորմացիա հրաժարվեց հաղորդել, ասելով՝ դիմումը քննության փուլում է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել