News.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը  այսօր` ապրիլի 20-ին 21:30-ի սահմաններում առանց տեղեկացնելու այցելել է  Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղ եւ արագ հեռացել: Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց  Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը:

«Այո, Փաշինյանը Եկել է գյուղ, այցելել 1-2 տուն եւ թողել, գնացել է:  Չգիտեմ՝ ինչպես են ընդունել գյուղացիները: Ո՞վ է իմացել, որ վարչապետ է գալիս գյուղ, ո՞ւմ են զգուշացրել, ոչ ոք չգիտեր: Երբ ես տեղեկացել եմ, որ վարչապետը գյուղում է, նա արդեն քայլելիս է եղել գյուղամիջով, 1-2 տուն այցելել է եւ գնացել: Այցելել է Արցախից տեղահանված ընտանիքի եւ գյուղի բնակիչների ընտանիք է մտել, տեղյակ չեմ՝ ինչ են խոսել, ինչի համար է գնացել»,-պատմեց նա:

Արշակյանը նշեց, որ ասօր գյուղ էին այցելել նաեւ նախագահը եւ ՄԻՊ Արման Թաթոյանը, սակայն նրանց այցը 2 օր առաջ է նախապես զգուշացված եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել