Armsport.am-ը գրում է․

Սուպերլիգային մասնակցելու պատճառով «Չելսիին» կարող են զրկել ակումբի անվանումից, ինչպես նաև արգելեն խաղեր անցկացնել «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում։

«Կապույտների» անվանումն ու նրանց տնային մարզադաշտի իրավունքները պատկանում են ոչ կոմերցիոն Chelsea Pitch Owners կազմակերպությանը։ Ընկերությունը պատկանում է 13 000 երկրպագուների, որոնք ունեն 23 000 հազար առանձին ակցիաներ։ Կազմակերպության նախագահը «Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին է։ Ընկերությունը պլանավորում է վերանայել «կապույտների»՝ «Ստեմֆորդ Բրիջի» վարձակալության պայմանները, ինչպես նաև «Չելսի» անվանումն օգտագործելու իրավունքները։ Այս հարցով կազմակերպության ժողովը կկայանա հինգշաբթի օրը։

Լոնդոնյան ակումբի տնային մարզադաշտը, ինչպես նաև թիմի անվանումը, մասամբ պատկանում է Chelsea Pitch Owners-ին 1992 թվականից, երբ կազմակերպության նախկին նախագահող Քեն Բեյթսը պայմանագիր կնքեց բանկիրների հետ՝ Chelsea Village ընկերությունից 10 մլն ֆունտով գնելով մարզադաշտի իրավունքներն ու ակումբի անվանումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել