Starnews.am-ը գրում է․

Starnews.am-ը բացահայտել է Գոշի և Մաշայի խնամքով պահած սիրավեպը, իսկ մեղավորը միայն Գոշի անզգուշությունն էր և ավելին ̀ գլուխ գովալու ցանկությունը և ակարկելու, որ ծննդյան օրն աղջկա հետ է անցկացրել:

Սթափ ուղեղով, կամ, գուցե, Մաշայի դրդմամբ Գոշը հեռացրեց լուսանկարը, բայց մեր աչքից այն չվրիպեց:

Թե ինչ եղավ մեր հրապարակումից հետո, իսկապես շատ հուզիչ էր: Գոշը, բնականաբար, հերքեց, որ լուսանկարի աղջիկը Մաշան է, ավելին ̀ նա պնդեց որ երբևէ սիրավեպ չի ունեցել Մաշայի հետ: Իսկ նրա հերքման ամենախնդալու մասը կարելի է համարել այս խոսքերը՝ «Այդ լուսանկարը չէի տեղադրել, որ մարդիկ ինձ քննարկեին, որովհետև դրա կարիքը չունեմ: Եթե ցանկանամ, որ ինձ քննարկեն, հետաքրքիր ինչ-որ բան կանեմ»:

Нет описания.

Нет описания.

Հարգելի Գոշ, իրոք կարծո՞ւմ ես, որ մերկ մարմնով ջակուզիից աղջկա ձեռքով նկար հրապարակելու ավելի քննարկելի բան կարող ես անել: Հիշեցնենք քեզ և բոլորին, որ արդեն 3 կամ ավելի տարի է դու անդադար որևէ բան ես փորձում անել, որպեսզի քննարկված հայտնի դառնաս, բայց բացի քո սիրավեպերից որևէ այլ արարք չի քննարկվում, այնպես որ պետք չի Հռոմի Պապից կաթոլիկ թվալ, իսկ եթե շարունակում ես տենց կարծել, խնդրում եմ հիշեցրու մեզ, թե էլ երբ ենք քեզնից հարցազրույց ուզել առանց քո՝ անդադար փոփոխվող պրոդյուսերի օգնությամբ արված հարցազրույցների:

Մի շարունակի անտեղի գլուխ գովալ: Բայց մենք պնդում ենք հակառակը, որ Գոշը ստում է, լուսանկարի աղջիկը Մաշան է և մեկ անգամ ներկայացնում ենք եղունգների ավելի պարզ և երևացող լուսանկարները, եթե այս փաստն էլ հերիք չէ, առաջարկում ենք շարունակել:

Նայեք այս երկու լուսանկարները, առաջին հայացքից դե լավ տեսարան է, բայց նայեք ամսաթվերին, զույգը միասին է եղել Դիլիջանում, բայց ուշադրություն չգրավելու համար, բնականաբար, համատեղ լուսանկարներ չեք գտնի նրանց էջում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել