News.am-ը գրում է․

Ադրբեջանը չի կատարում անցյալ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Մենք պետք է պնդենք հայ ռազմագերիների եւ ձերբակալվածների վերադարձը: Այս մասին հայտարարել է պորտուգալացի պատգամավոր Պոլ Սոչպիսկոն՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում:

«Հայաստանը կատարել է համաձայնագրի իր մասը, սակայն Ադրբեջանը մինչ այժմ դա չի արել:

Իսկ որտե՞ղ են հիմա Թուրքիան ու Ռուսաստանը: Նրանք միայն պատերազմի՞ գործընկերներ են, բայց ոչ խաղաղության հաստատմա՞ն: Հումանիտար սկզբունքների հաղթանակի հարցը մարդասիրական հարց է, երկարաժամկետ խաղաղության հասնելու հարց... Սա Եվրոպայի խորհրդի խնդիրն է: Ադրբեջանը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլ նաեւ մի շարք կարեւոր կոնվենցիաներ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել