Tert.am-ը գրում է.

Մենք կանգնած ենք գոյաբանական ընտրության շեմին, այն նոր չէ, բայց պատերազմը մեզ բերել է ճամփաբաժանի առջև՝ մենք զարգանում ենք իբրև անկախ պետությո՞ւն, թե՞ ՀՀ-ն դառնում է մեկ այլ, ավելի մեծ պետության կցորդ, ինչպես ՀԽՍՀ-ն էր. ընդ որում, իշխանությունն անթաքույց առաջարկում է դառնալ Թուրքիայի կցորդը, մեր ավանդական ընտրությունը Ռուսաստանն է, կան նաև ուժեր, որոնք առաջարկում են դառնալ ԱՄՆ-ի հովանավորյալը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

«Այս իշխանությունները շատ բան Ռուսաստանին հանձնել են հարկադրված, նրանց սիրտն իրականում Անկարայում և Ստամբուլում է: Նրանք հաշվարկ են անում, որ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը հարաբերականորեն թուլացել են: Հայաստանում այսօր վխտում են թուրքական գործակալները, սրանից տասը տարի առաջ նման բան չկար: Եթե թուրքերն ու ռուսները լինեին համարժեք ուժեր, կարելի էր մտածել, բայց Թուրքիան հայրենազրկել է հայ ժողովրդի ճնշող մեծամասնությանը և բռնակալել մեր հայրենիքը»,- ասել է հասարակական գործիչը:                                                                                                                       

Ըստ Չալաբյանի՝ սարսափելի է, երբ նախընտրական քարոզչության համատեքստում խոստացվում է կրճատել զինծառայության ժամկետը, պետք է հասկանալ՝ ո՞վ է ապահովելու մեր անվտանգությունը. «Եթե բանակը տեխնիկապես վերազինվի, կարելի է ավելի փոքր թվակազմով լուծել համարժեք մարտական խնդիրներ: Կա միարժեք վեկտոր՝ մեր բանակի կրակային հզորությունը, շարժունակությունը պետք է շատ արագ աճի, այս պատերազմը ցույց տվեց, որ մենք մեր հակառակորդներից հետ ենք ընկել և որևէ երաշխիք չունենք, որ առաջիկայում նոր պատերազմ չի լինի: Ռուսական ուժերի մանդատը սահմանված է հինգ տարով, եթե նրանք դուրս գան, ի՞նչ է լինելու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել