Armenpress.am-ը գրում է.

Չեխիայի առաջին փոխվարչապետ և Ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը, ով ժամանակավորապես կատարում է Արտաքին գործերի նախարարի պարտականությունները, կհրավիրի երկրում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զմեևսկիին՝ բողոքի նոտա հայտնելու՝ ՌԴ-ից չեխ դիվանագետներին արտաքսելու պատճառով:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ՌԴ դեսպանին բողոքի նոտա կներկայացվի Ռուսաստանում Չեխիայի դեսպանատան 20 աշխատակցի արտաքսման պատճառով:

Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ դեսպանին կարող են տեղեկացնել Պրահայի հետագա պատասխան միջոցների մասին:  

Միևնույն ժամանակ, Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը քննարկման է ներկայացրել Չեխիայի Վրտեբիցե գյուղի զինպահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունների հարցը:

Օրեր առաջ Չեխիայի իշխանությունները հայտարարել էին երկրից 18 ռուս դիվանագետի արտաքսելու մասին, որոնք, ըստ Չեխիայի հետախուզության տեղեկությունների, ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և ներգրավված են եղել 2014 թվականին տեղի ունեցած պայթյունների կազմակերպմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել