Armsport.am-ը գրում է.

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

79 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Ավագյանը երեկ սկսեց պայքարը՝ 1/8 եզրափակչում մաքուր հաղթանակ տոնելով Էդուարդ Տատարինովի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց Գուլաևին: Վերջինս հասավ եզրափակիչ ու Ավագյանը քիչ առաջ սփոփիչ գոտեմարտում 12-1 հաշվով հաղթեց մակեդոնացի Դեյան Միտրովին: Երեկոյան Ավագյանը վրացի Նիկա Կենտչաձեի հետ կվիճարկի բրոնզե մեդալը:

Քիչ անց մրցագորգ դուրս կգա 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել