Armsport.am-ը գրում է.

Calciomercato-ն հայտնում է, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մոտ է ակումբը լքելուն: Իտալական ակումբի մարզիչը մրցաշրջանի ավարտից հետո որոշել է հեռանալ թիմից:

Ակնկալվում է, որ Ֆոնսեկան իր որոշման մասին կհայտարարի Եվրոպա լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղերից հետո:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ֆոնսեկան կարող է գլխավորել Մոսկվայի «Սպարտակը»:

Նրա գլխավորած «Ռոման» այս պահին 54 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել