Aysor.am-ը գրում է.

Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ, այս մասին Aysor.am-ին ասաց Հայաստանում «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Մեր այցելությունների շրջանակում մեր ներկայացուցիչները հնարավորություն են ընձեռում հարազատներին կապի մեջ լինել նամակների, հեռախոսազանգի միջոցով, երբեմն` բանավոր հաղորդագրությունների տեսքով», - ասաց Ամատունին։

Նա նշեց, որ այն մարդկանց մասին է խոսքը, ում մասին իրենք ունեն ստույգ տեղեկություն:

Թե քանի հոգու է ընձեռվել նման հնարավորություն, ԿԽՄԿ ներկայացուցիչը թիվ չհրապարակեց՝ նշելով, որ դրանք իրենք հրապարակային չեն դարձնում։

Զառա Ամատունին հրաժարվեց ներկայացնել նաև, թե ինչ անհանգստություններ ու դժգոհություններ են հայտնել գերեվարված անձինք։

«Մենք իրավասու ենք անհանգստությունները, պահման պայմանների հարցերը քննարկել միայն իշխանության համապատասխան ներկայացուցիչների հետ», - հավելեց «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը։

Նշենք՝ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, որոնց թվում են նաև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել