Armenpress.am-ը գրում է․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «Սպուտնիկ V»-ի մատակարարումների հարցերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ և Բոլիվիայի ղեկավարները քննարկել են նաև առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, վերաբերյալ հարցեր:

«Շարունակվել է ռուս-բոլիվիական գործընկերային հարաբերությունների հետագա համակողմանի զարգացման ուղղությամբ գործնական քայլերի քննարկումը, այդ թվում՝ առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում»,- հայտնել են ՌԴ Կրեմլի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ պետությունների ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձրել առողջապահության ոլորտում համագործակցության հարցերին: Նախագահները խոսել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի, ինչպես նաև Բոլիվիային ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումների ապահովման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել