Tert.am-ը գրում է․

Անհեթեթ ու քաղաքականապես տհաս մտքերի մարաթոնում՝ Փաշինյանն, անխոս, կպահի առաջատար դիրքը: Վերջին 15 օրում՝ նա ֆաս հրաման է իջեցրել իր ուսապարկերին, պատերազմը տանուլ տված կերպարներին, որպեսզի խելոք դեմքով, բայց անբովանդակ մտքերով՝ արդարացնեն իրեն, մեդիան էլ ողողեն թրքահաճո թեզերով: Անվտանգության խորհրդի քարտուղարը, ԱԺ փոխնախագահներից մեկը, Փաշինյանն ու նրանց աջակցող հայտնի օլիգարխն ամեն ինչ անում են, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ՝ թուրանլամիշ եղող Թուրքիային ու Ադրբեջանին դուր գան...շարքային հարճի պահվածք, այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հեղինակ Աբրահամ Գասպարյանը։

«Թե իշխանությունն ինչ դիրքով ու հաճախականությամբ, ինչի՞ դիմաց կլիզի թուրքի ոտքերը՝ ի՛ր խնդիրն է, բայց թրքաբարո այդ կենցաղը փորձել մեր ժողովրդի գլխին փաթաթել՝ երազու՛մ անգամ չեն տեսնի: Սկզբից՝ ներողամիտ լինելու արշավ, հետո տեսան, որ գաղափարն ամուլ է իրենց մտքի պես՝ փոխեցին, անունը դրեցին՝ տնտեսական զարգացում, կոմունիկացիաներ, հետո էլ՝ վերաբերմու՛նք պետք է փոխենք Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ, հիմա էլ՝ 5 տարին մեկ երկամսյա կամ եռամսյա զորահավաք կազմակերպել, այսինքն՝ նորմալ բանակ ունենալու փոխարեն՝ ունենանք մի 15-20 հազարանոց, կանոնավոր զորահավաք չկազմակերպող, թուրքի ոտքերի տակ թավալ եկող մի զանգված: Հերթական շուշա կոնֆետը՝ բայց՝ ճռճռան ու գույնզգույն թղթով»,– ասել է նա:

Հեղինակը նշել է, որ Փաշինյանի պատկերացումներն ամե՛ն ինչի վերաբերյալ են սիրողական, եթե հարցը վերաբերվում է պետությանն ու անվտանգությանը: Նա, օրինակ, քար-քռայի հետ կռիվ տվող, ոռոգման ջրի ու պարարտանյութի կարիք ունեցող գյուղացու մոտ կարող է խոսել՝ համալսարանների շենքերը վաճառելու մասին, և այդքանն ասի՝ ընդամենը խելացի մարդու տպավորություն թողնելու համար:

«Նկատել ե՞ք, որ Փաշինյանի վարքը նման է՝ Ամանորին՝ միանգամից մի քանի խաղալիք ստացած երեխայի պահվածքին, որը չգիտի՝ ո՞ր խաղալիքը բացի, խաղա ու ցույց տա հյուրերին: Տուն եկած ամեն հյուրի՝ միանգամից կարող է բոլոր խաղալիքները ցույց տալ և ուրախանալ դրանցով: Դե չափահաս հյուրն էլ՝ ստիպված է լինելու ժպտալ ու գովել, ասել՝ այդ ի՜նչ լավ խաղալիք է, բալե՛ս: Եթե Փաշինյանին թվում է, որ մեր ժողովուրդը հիմար է, ապա թող կողքի թաղում խաղա, եթե միտումնավոր է անում՝ իսկ ես համոզված եմ, որ՝ հաստա՛տ, այդպես է...եթե միտումնավոր է անում, որպեսզի հայկական բանակը քանդի, Հայաստանը դարձնի բանանային պետություն, որտեղ նրա սրտի օլիգարխները Երևանը կդարձնեն թուրքական Իւլքերի ու ադրբեջանական Սոկարի մատակարարման կետ, չարաչար սխալվում է»,– ասել է նա:

Աբրահամ Գասպարյանը նշել է, որ Նիկոլի դարաշրջանը կավարտվի թե ոչ՝ այլ հարց է, նա այսօր կա, վաղը չի լինի, ինչպես բոլոր պաշտոնյաները, որոնք պատկերացնում էին, թե իրենց իշխանությունը հավերժ է: Հազար ու մի Փաշինյան կանցնեն-կգնան՝ մեր պետությունն ու հայրենիքը կմնան: Փաշինյանի քաղաքական կյանքը փուչիկի պես է՝ մեկ՝ վեր-վեր թռնող, մեկ էլ՝ շուտ տրաքող: Այդ տեսակը մեր ժողովուրդը լեգիտիմացրեց վերջին ընտրության ժամանակ և կանաչ լույս տվեց մի մարդու, որը շարքային ստախոս է, հախուռն, ամբոխահաճո, խոսքի արժեքը չհաշվարկող: Լավ օրից չէ՛, որ մեր ժողովուրդն ընտրեց նրան: Եթե նախկին իշխանությունները՝ բոլորն անխտիր, աշխատանք տանեին, դատարանից մինչև հիվանդանոց, փողոց ու դպրոց նորմա՛լ աշխատեին, նիկոլիզմը հարություն չէ՛ր առնի: Նիկոլիզմը մետաստազ է մեր պետության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել