Կառավարությունում տնտեսական ճգնաժամից դուրս գալու տարբերակները քննարկեցին ու կանգ առան Ամանորին մարդկանց հանգստյան օրերից զրկելու նախագծի վրա։ Դրանով առաջարկվում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4–ը, 5–ը և 7–ը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ օրենքի ընդունմամբ տարեկան ՀՆԱ–ն կաճի մոտ 1․5 տոկոս։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նախագծին դեմ քվեարկեց ու նշեց՝ այդպես նվազում է Աշխատանքային օրենսգրքով նախատեսված հանգստյան օրերի քանակը։ Բացի դրանից, այդ 7 օրերից 2–ը շաբաթ–կիրակի են։

Նախագծին արձագանքեցին նաև տնտեսագետները՝ նշելով, որ տնտեսության ամենակարևոր ու լուրջ խնդիրն Ամանորին հանգստանալը չէ։ Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ շատ ավելի կարևոր է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը։

5–ից 6 տարի քննարկվող նախագիծը կմնա օրակարգում՝ հավելյալ քննարկման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել