Tert.amԼife-ը գրում է.

Տիկտոկեր Մագա Հարությունյանը թեև մինչև հավելվածում գրանցվելը հասցրել էր նկարահանվել մի քանի նախագծում, լսարանին հայտնի դարձավ Տիկ-տոկի շնորհիվ: Նախկինում Մագան իր էջում, հիմնականում, հումորային տեսանյութեր էր տեղադրում, ուներ շուրջ 90.000 հետևորդ, հիմա նա փոխել է էջի կոնտենտը, հետևորդների թիվն էլ ավելացել է՝ դառնալով ավելի քան 271.000:

Tert.am Life-ի հետ զրույցում Մագան պատմել է կոնտենտը փոխելու պատճառի, Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու և փիրսինգ անելու, իր հասցեին վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին:

Մագայի խոսքով՝ հետևորդների թիվն աճել է, երբ սկսել է կոնտենտն ամերիկյան ոճով մատուցել, որը, իր կարծիքով, որակյալ է:

«Նախկինում տեսանյութերս, հիմնականում, հումորային բնույթի էին, դրանք նկարահանում էի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման հատվածների ձայներով: Եկավ մի պահ, երբ հասկացա՝ այդ ձևաչափն իրեն սպառել է, ինձ դուր են գալիս թրենդային ոճի տեսանյութեր, նաև ուզում էի մեծացնել լսարանս: Հիմա հետևորդներիս մեծ մասը շարունակում են մնալ հայեր, բայց տեսանյութերս դիտում են նաև Ռուսաստանում, Վրաստանում և այլ երկրներում,- ասաց նա և հավելեց, որ արտասահմանյան ոճը ենթադրում է պարային թրենդներ, որոնք հասանելի են բոլորին,- Ինձ մոտ, կարծում եմ, ստացվել է արտասահմանյան ոճով տեսանյութեր նկարահանել: Նախկինում ուղղակի մեկ կադրով հումորային տեսանյութեր էի նկարահանում, հիմա անցումներ ստանալու համար բավականին ժամանակ եմ ծախսում»:

Մագան վերջին ամիսներին մի քանի ոճափոխություն է արել. նախ՝ մազերի մի հատված ներկել է կապույտով, հետո կանաչով, ապա վարդագույնով: «Տիկ-տոկի թրենդի համար մազերս ներկեցի և փիրսինգ արեցի: Իրականում փիրսինգ անելու մասին նախկինում չէի մտածել, բայց ցանկանում էի մազերիս հետ կապված կտրուկ ոճափոխություն անել: Թրենդի բնույթն այն էր, որ պետք է հանձնարարություններ անես՝ փոխես մազերիդ գունը, փիրսինգ անես, նոր հագուստ, հեռախոս գնես և այլն: Ամեն տեսանյութում կատարում ես մի հանձնարարություն: Մազերիս դիմացի հատվածի մի մասը սկզբում կապույտ էի ներկել, հետո այնքան հավանեցի այդ ձևը, որ ներկեցի այլ գույներով: Կարծում եմ՝ այսպես ավելի տարբերվող եմ: Զարմանում եմ այն մարդկանցից, որոնք իրենց իրավունք են վերապահում քննադատել, թե մազերս ինչ գույնով եմ ներկել կամ ինչու եմ քթի պլաստիկ վիրահատության դիմել: Այդպես եմ ճիշտ գտել, այդպես եմ արել, ոչ ոքի իմ արածը գնահատելու կամ թերագնահատելու իրավունք չեմ տվել, թող նայեն, լայքեն կամ ոչ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել