Tert.am-ը գրում է.

Վարչապետն իր խոսքում նկատի է ունեցել, որ Զանգեզուրով՝ Մեղրիով դեպի Ադրբեջան միջանցք բացելն անհնար է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Այն ճանապարհը, որ ադրբեջանական կողմն է ուզում, չի տրամադրվելու, իհարկե, ճանապարհները պետք է ապաշրջափակվեն, դրա մասին խոսք լինել չի կարող, բայց ճանապարհն ապաշրջափակելու գոնե 3-4 տարբերակ կա, և այդ տարբերակներում Հայաստանը շատ շահեկան վիճակում է: Ալիևն այսօր աչքի է ընկնում պոռոտախոսությամբ, նրա մոտ հոգեկան խանգարման երևույթներ կան», -ասաց Արմեն Խաչատրյանը:

Պատգամավորն անդրադարձ կատարեց վերջին ժամանակաշրջանում Փաշինյանի այցերին դեպի մարզեր և նշեց՝ դրանք սովորական այցեր են:

«Մարզեր այցելությունը քարոզարշավ չէ, դա վարչապետի պարտականությունների մեջ է մտնում՝ հանդիպել քաղաքացիների հետ, և Սյունիք այց ևս նախատեսվում է»,- նշեց պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել