Դավադիր պատերազմում զոհված մեր հերոսների հարազատներին թախանձագին խնդրում եմ ԹՈւՅԼ ՉՏԱԼ քաղաքական գործիչներին ինքնահաստատվել և փիառվել ձեր զոհված զինվորի հիշատակի հաշվին։
Անկախ այս կամ այն քաղաքական գործչի նկատմամբ ունեցած վերաբերմունքից կամ տածած զգացմունքներից, ՀԱՐԳԵՔ ձեր ԶԻՆՎՈՐԻ հիշատակը և մաս մի դարձեք քաղաքական էժան ու անբարոյական շոուներին։
Հատկապես, եթե այդ շոուն փորձում է անել ձեր հարազատ ԶԻՎՈՐԻ մահվան մեջ անմիջական մեղավոր և միակ պատասխանատու քաղաքական գործիչը։
Հավերժ ՓԱՌՔ մեր հերոսներին . . .
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել