Tert.am-ը գրում է․

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մի խումբ մարդիկ են ձերբակալվել, որոնք մահափորձ էին նախապատրաստում իր և իր երեխաների դեմ: Ըստ նրա՝ դրան ներգրավված են եղել ԱՄՆ հատուկ ծառայությունները:

«Մենք ձերբակալել ենք խմբին, նրանք ցույց են տվել, որ այդ ամենը ծրագրել են... այնուհետև մենք պարզեցինք արտասահմանյան հատուկ ծառայությունների, ամենայն հավանականությամբ՝ ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի ակնհայտ աշխատանքը, չգիտեմ՝ ով է այնտեղ ամերիկացիներից աշխատել: Մենք բացահայտել ենք Մինսկում հայտնվելու և արդեն այնտեղ նախագահի ու երեխաների դեմ մահափորձ կազմակերպելու նրանց ցանկությունը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն լրագրողների հետ զրույցում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել