Armenpress.am-ը գրում է․

Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանն անհաջող մասնակցեց Եվրոպայի վարկանիշային առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարապետյանի պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից և առաջին գոտեմարտում հաղթեց մոլդովացի Անդրիս Կորնելի: Սակայն հաջորդիվ` 1/8 եզրափակիչում Հայաստանը ներկայացնող մարզիկը պարտվեց Ռուսաստանից Մուսա Մոգուշկովին և դուրս մնաց հետագա պայքարից:

Ֆերդինանդ Կարապետյանն այժմ  ունի 1 552 միավոր և իր քաշային կարգի (73 կգ) վարկանիշային ցանկում 38-րդն է:  Նոր մրցակարգով  Տոկիոյի խաղերում  յուրաքանչյուր քաշային կարգում  կհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որոնցից 13-ը՝ եվրոպացիներին, իսկ դրանցից երեքը՝ 73 կգ քաշայիններին: Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել