Tert.am-ը գրում է․

Գերմանական Statista հետազոտական կենտրոնը կազմել է Եվրամիության երկրներում 100 000 բնակչի հաշվով կորոնավիրուսով վարակման մեկօրյա նոր դեպքերի միջին ցուցանիշների ինֆոգրաֆիկան՝ վերջին մեկ շաբաթվա կտրվածքով:

Ինչպես ներկայացնում է «Ռեգնում» գործակալությունը, երկրների շարքում, որտեղ տիրող համաճարակաբանական իրավիճակն առավել բարդ է, հայտնվել են Շվեդիան (427 դեպք մեկ օրում՝ 100 000 բնակչի հաշվով), Հունգարիան (362 դեպք) և Լեհաստանը (360 դեպք):

Վերջին մեկ շաբաթում այս առումով ամենալավ իրավիճակն արձանագրվել է Իսպանիայում (միջինում 125 նոր դեպք մեկ օրում), Գերմանիայում (146) և Իտալիայում (167):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել